«Ծխախոտային կախվածության բուժում» թեմայով էլեկտրոնային դասընթաց

Դասընթացը մշակվել, ադապտացվել և թարգմանվել է հայերեն Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ)  Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի (ԱԾՀԶԿ) և Ծխելու կանխարգելման եվրոպական ցանց-ի (European Network for Smoking and Tobacco Prevention (ENSP) համագործակցության շրջանակներում և հավատարմագրվել է European Accreditation Council for Continuing Medical Education (EACCME)-ի կողմից։ Այս դասընթացը հնարավորություն է տալիս Եվրոպայի առողջապահական ոլորտի մասնագետներին վերապատրաստվել ծխախոտային կախվածության բուժման ոլորտում՝ համաձայն ապացուցողական բժշկության ամենաարդի փորձառության։ Դասընթացի կառուցվածքին և ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Էլեկտրոնային դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները կստանան հավաստագիր՝ 2 EACCME կրեդիտով։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2018թ. դեկտեմբերի 25-ի № 3383-Ա հրամանի՝ դասընթացին նաև շնորհվել է ՇՄԶ 2 ինքնակրթության կրեդիտ: ՀՀ ԱՆ կողմից շնորհված հավաստագիրն ստանալու համար դիմել Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեանի Հանրային առողջապահության ֆակուլտետի ԱԾՀԶԿ կենտրոն, կոնտակտային անձ՝ Ժաննա Սարգսյան (հեռ․ 060 612561):

Դասընթացը մուտք գործելու համար սեղմել այստեղ։