ՀԱՀ Հանրային Առողջապահության ֆակուլտետի շրջանավարտ (2013թ․) Մհեր Բեգլարյանը հրատարակել է «Տեխնոլոգիայի ընդունելիության եռաբևեռ մոդելի մշակումը․ Առողջապահական գրանցումների էլեկտրոնային համակարգը հիվանդանոցում աշխատող բժիշկների տեսանկյունից» վերնագրով հոդված Բժշկական ինֆորմատիակայի միջազգային ամսագրում։ Հոդվածը հիմնված է իր մագիստրոսական թեզի վրա։

Արդյունքների վրա հիմնված ֆինանսավորումն (ԱՀՖ) ինտեգրվել է Հայաստանի առողջապահության ֆինանսավորման ազգային համակարգի մեջ և ընդգրկում է երկրում առկա բոլոր առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները: ԱՀՖ ներդրումը բերեց ԱԱՊ ծառայությունների օգտագործման նշանակալի աճի և ԱԱՊ բուժաշխատողների կատարողականի բարելավման: Այս հոդվածը նկարագրում է 2000-2015 թթ. ընթացքում Հայաստանում ԱՀՖ-ի բարեհաջող կիրառումը ազգային մակարդակով ու դրա ինտեգրումը ԱԱՊ համակարգում՝ հիմնվելով գրականության և փաստաթղթերի ուսումնասիրության, հիմնական տեղեկատուների հետ խորացված հարցազրույցների և խմբային քննարկումների արդյունքների վրա:

Երակային խոցերը հիվանդների համար հանդիսանում են  հոգեբանական և ֆինանսական ծանր բեռ. դրանք առաջացնում են ցավ, շարժունակության սահմանափակում, դեպրեսիա: Հետազոտության նպատակն էր՝ բացահայտել Հայաստանում երակների վարիկոզ լայնացում ունեցող հիվանդների մոտ ռիսկային այն գործոնները, որոնք մեծացնում են երակային խոցերի առաջացման հավանականությունը:

Երեխաների շփումը կապարի հետ ունի նյարդաբանական հետևանքների առաջացման էական ռիսկ: Արդեն գոյություն ունեցող ուսումնասիրություններն արձանագրել են, որ Հայաստանի հանքարդյունաբերական և պղնձաձուլական համայնքների բնակելի հողատարածքները աղտոտված են կապարով:

Գիտական տվյալները միանշանակ հաստատում են, որ ծխախոտի օգտագործումը վաղաժամ հաշմանդամության և մահվան առաջատար կանխարգելվող պատճառ է: