Առողջության առաջնային պահպանման համակարգում արդյունքների վրա հիմնված ֆինանսավորման կիրառումը ազգային մակարդակով. Հայաստանի օրինակը

Ամփոփագիր

Արդյունքների վրա հիմնված ֆինանսավորումն (ԱՀՖ) ինտեգրվել է Հայաստանի առողջապահության ֆինանսավորման ազգային համակարգի մեջ և ընդգրկում է երկրում առկա բոլոր առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները: ԱՀՖ ներդրումը բերեց ԱԱՊ ծառայությունների օգտագործման նշանակալի աճի և ԱԱՊ բուժաշխատողների կատարողականի բարելավման: Այս հոդվածը նկարագրում է 2000-2015 թթ. ընթացքում Հայաստանում ԱՀՖ-ի բարեհաջող կիրառումը ազգային մակարդակով ու դրա ինտեգրումը ԱԱՊ համակարգում՝ հիմնվելով գրականության և փաստաթղթերի ուսումնասիրության, հիմնական տեղեկատուների հետ խորացված հարցազրույցների և խմբային քննարկումների արդյունքների վրա:

Հոդվածը ներկայացնում է, թե ինչպես է հիմնական դերակատարների, բովանդակային գործոնների և գործընթացների փոխազդեցությունը նպաստել ԱՀՖ-ի բարեհաջող կիրառմանը Հայաստանի ԱԱՊ համակարգում: ԱՀՖ-ի սխեմայի նախնական նախագծման և ներդրման վրա նշանակալի կերպով ազդել են միջազգային գործակալությունները (տվյալ դեպքում՝ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID)); հաջողության համար խիստ կարևոր գործոն էր առողջապահական բարեփոխումների հաջորդական քայլերի ներդրման գործընթացը, որը ներառում էր ամենակարևոր շահագրգիռ կողմերին` հատկապես Պետական առողջապահական գործակալությանը (ՊԱԳ), հենց առաջին օրվանից: ԱՀՖ-ի իրավական հիմքերի ստեղծումը և պետական բյուջեից ֆինանսավորման հատկացումը ևս առանցքային դեր են խաղացել ծրագրի հաջողության մեջ: Հայաստանի ԱԱՊ համակարգում ԱՀՖ-ի բարեհաջող կիրառմանը նպաստեց նաև այն հանգամանքը, որ այս նորարական ֆինանսավորման մեխանիզմը ներդրվեց որպես ԱԱՊ համակարգի լայնամասշտաբ բարեփոխումների բաղկացուցիչ մասերից մեկը:

Մանրամասների համար տես  Link