Երեխաների շփումը կապարի հետ ունի նյարդաբանական հետևանքների առաջացման էական ռիսկ: Արդեն գոյություն ունեցող ուսումնասիրություններն արձանագրել են, որ Հայաստանի հանքարդյունաբերական և պղնձաձուլական համայնքների բնակելի հողատարածքները աղտոտված են կապարով: Այս հետազոտությունը նպատակ ուներ գնահատելու երեխաների արյան մեջ կապարի քանակը (BLL) և դրա հետ կապված ռիսկի գործոնները, այն երեխաների մոտ, ովքեր ապրում են Հայաստանի հանքարդյունաբերական և պղնձաձուլական երեք համայնքներում:
Մեթոդ: Այս ուսումնասիրությունը ներառել է 2007-2009թթ.-ին ծնված 159 երեխայի, ովքեր ապրում են Ալավերդի և Ախթալա համայնքներում և Երևանի Էրեբունի շրջանում: Արյան մեջ կապարի քանակը չափվել է շարժական LeadCare II արյան կապարի անալիզատոր սարքի միջոցով. հարցումն անցկացվել է հիմնական խնամակալների հետ:
Արդյունքներ: Արյան մեջ կապարի քանակի ընդհանուր երկրաչափական միջինը 6.0 µg/dl է. 6.8 Ախթալայի համար, 6.4 Ալավերդիի համար և 5.1 Երևանի համար: Նմուշառված երեխաների 68.6%-ի արյան մեջ կապարի քանակը գերազանցում էր Ամերիկյան հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից սահմանված 5 µg/dl ռեֆերենտային քանակը. այս թիվը 83.8% էր Ախթալայի, 72.5% Ալավերդու և 52.8% Երևանի երեխաների մոտ: Թունավորման աղբյուրից (-ներից) ապրելու հեռավորությունը, կահույքի փոշին օրական մեկ անգամից քիչ սրբելը և խնամակալի ցածր կրթվածությունը արյան մեջ կապարի քանակի բաձր աստիճանի ռիսկի գործոններ էին հանդիսանում: Առանձին համայքների համար հավելյալ անալիզը ցույց տվեց, որ Երևան քաղաքի Էրեբունի շրջանում գոյություն ունի նաև փախհարաբերություն թունավորման աղբյուրից տան հեռավորության և պատուհանների տեսակի միջև:
Եզրակացություններ: Հետազոտությունը ցույց տվեց, որ հանքարդյունաբերական և պղնձաձուլական երեք համայնքներում ապրող երեխաները ենթարկվում են կապարի ազդեցությանը: Ռիսկային գործոնների հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանում և այլ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում անհրաժեշտ է ունենալ խիստ բնապահպանակ օրենքներ և գտնել դրանց կիրառման եղանակները՝ արդյունաբերական ապահով գործունեություն պարտադրելու նպատակով, ինչպես նաև հարկավոր է իրականացնել համայնքային ծրագրեր` երեխաների արյան մեջ կապարի քանակի նվազեցման նպատակով:
Մանրամասների համար տես