Հայերեն նյութեր

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջապահության ֆակուլտետի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների զարգացման և հետազոտման կենտրոնի գիտաշխատողներ Վարդուհի Հայրումյանը (MPH ‘16) և Ժաննա Սարգսյանը (MPH ‘18) վերջերս համահեղինակել են «Ծխողների և չծխողների շրջանում ծխախոտի ծխից ազատ քաղաքականությունների և այդպիսի քաղաքականություններին կողմ և դեմ ուղերձների ընկալումը Հայաստանում և Վրաստանում» (“Smokers’ and Nonsmokers’ Receptivity to Smoke-Free Policies and Pro- and Anti-Policy Messaging in Armenia and Georgia”) վերնագրով հոդված International Journal of Environmental Research and Public Health (թարգ․՝ Բնապահպանական հետազոտությունների և հանրային առողջության միջազգային պարբերական) գիտական պարբերականում։ Պարբերականը միջդիսցիպլինար, միջազգային, գրախոսվող գիտական պարբերական է, որը տպագրվում է առցանց ամսական երկու անգամ։

2019թ. հունիսին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի գիտաշխատողներ Անահիտ Դեմիրճյանը և Ծովինար Մելքոմ Մելքոմյանը հրատարակել են «Կրծքով ճիշտ սնուցման հիմնական խոչընդոտները Հայաստանում. որակական հետազոտություն» (Main barriers to optimal breastfeeding practices in Armenia: A qualitative study) խորագրով հոդված՝ «Journal of Human Lactation» («Մարդու կաթնարտադրության ամսագիր») միջազգային գրախոսվող պարբերականում, որը կրծքով կերակրման խորհրդատվության միջազգային միության պաշտոնական ամսագիրն է:

2020թ-ի հունվարին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ավետիսեան-Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի գիտաշխատողներ Նունե Տռուզյանը և համահեղինակներ Զ. Գրիգորյանը, Լ. Մուշեղյանը և Վ Պետրոսյանը, ինչպես նաև Բ. Քրեյփը Նազարբաևի անվան համալսարանից հրատարակել են հոդված «Տուբերկուլոզի հիվանդանոցային բուժման որակը բարձր հիվանդացությամբ և սակավ ռեսուրսներով պայմաններում. hամապարփակ զուգակցված մեթոդաբանությամբ գնահատում» վերնագրով: (“Quality of Inpatient Tuberculosis Health Care in High-Burden Resource-Limited Settings: Protocol for a Comprehensive Mixed Methods Assessment Study.”)

2019թ. հունիսին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ավետինեան-Օնանեան հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերինե Սահակյանը և համահեղինակներ Վ. Պետրոսյանը ՀԱՀ-ից և Լ. Աբրահամյանը ՀԱՀ-ից և Տորոնտոյի համալսարանից  հրատարակել են «Շաքարային դիաբետ և թոքային տուբերկուլոզի բուժման ելքեր. կոհորտային հետազոտություն» վերնագրով հոդվածը (Diabetes Mellitus and Treatment Outcomes of Pulmonary Tuberculosis: A Cohort Study):

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջապահության ֆակուլտետր վերջերս հրատարակել է «Ծխախոտային կախվածության բուժման արգելքները բժիշկների տեսանկյունից. խառը մեթոդով հետազոտություն` առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների շրջանում» վերնագրով հոդված «Առաջնային բուժօգնության հետազոտություն և զարգացում» (Primary Health Care Research & Development) գիտական պարբերականում: Պարբերականը տպագրում է հանրային առողջապահության մասին գիտական, գործնական և փիլիսոփայական հոդվածներ աշխարհի տարբեր երկրներից:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի (ՀԱՖ) շրջանավարտներ Մերի Թադևոսյանը և Աննա Ղազարյանը հրատարակել են “Factors contributing to rapidly increasing rates of cesarean section in Armenia: a partially mixed concurrent quantitative-qualitative equal status study” [«Կեսարյան հատման ցուցանիշի արագ աճին նպաստող գործոնները Հայաստանում. մասնակիորեն միախառնված, համաժամանակյա քանակական-որակական հավասարազոր հետազոտություն»] վերնագրով հոդվածը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեանի անվան Հանրային առողջապահության ֆակուլտետր (ՀԱՖ) վերջերս հրատարակել է «Հետտրավմատիկ սթրեսը Հայաստանի 1988թ. Սպիտակի երկրաշարժից 23 տարի անց» վերնագրված հոդված` “Journal of Traumatic Stress” ամսագրում, որը բարձրակարգ, գրախոսվող գիտական պարբերականներից մեկն է տրավմատիկ ստրեսի ասպարեզում:

ՀԱՀ Թրփանճեան Հանրային Առողջապահության ֆակուլտետի Կարո Մեղրիկյանի անվան կանխարգելիչ ակնաբուժության ինստիտուտը հրատարակել է «Տեսողության հետ կապված կյանքի որակը և դրա վրա ազդող գործոնները Արցախի չափահաս բնակչության շրջանում» վերնագրով հոդվածը Հանրային Առողջապահություն միջազգային գիտական ամսագրում:

ՀԱՀ Հանրային Առողջապահության ֆակուլտետի շրջանավարտ (2013թ․) Մհեր Բեգլարյանը հրատարակել է «Տեխնոլոգիայի ընդունելիության եռաբևեռ մոդելի մշակումը․ Առողջապահական գրանցումների էլեկտրոնային համակարգը հիվանդանոցում աշխատող բժիշկների տեսանկյունից» վերնագրով հոդված Բժշկական ինֆորմատիակայի միջազգային ամսագրում։ Հոդվածը հիմնված է իր մագիստրոսական թեզի վրա։

Արդյունքների վրա հիմնված ֆինանսավորումն (ԱՀՖ) ինտեգրվել է Հայաստանի առողջապահության ֆինանսավորման ազգային համակարգի մեջ և ընդգրկում է երկրում առկա բոլոր առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները: ԱՀՖ ներդրումը բերեց ԱԱՊ ծառայությունների օգտագործման նշանակալի աճի և ԱԱՊ բուժաշխատողների կատարողականի բարելավման: Այս հոդվածը նկարագրում է 2000-2015 թթ. ընթացքում Հայաստանում ԱՀՖ-ի բարեհաջող կիրառումը ազգային մակարդակով ու դրա ինտեգրումը ԱԱՊ համակարգում՝ հիմնվելով գրականության և փաստաթղթերի ուսումնասիրության, հիմնական տեղեկատուների հետ խորացված հարցազրույցների և խմբային քննարկումների արդյունքների վրա:

Երակային խոցերը հիվանդների համար հանդիսանում են  հոգեբանական և ֆինանսական ծանր բեռ. դրանք առաջացնում են ցավ, շարժունակության սահմանափակում, դեպրեսիա: Հետազոտության նպատակն էր՝ բացահայտել Հայաստանում երակների վարիկոզ լայնացում ունեցող հիվանդների մոտ ռիսկային այն գործոնները, որոնք մեծացնում են երակային խոցերի առաջացման հավանականությունը:

Երեխաների շփումը կապարի հետ ունի նյարդաբանական հետևանքների առաջացման էական ռիսկ: Արդեն գոյություն ունեցող ուսումնասիրություններն արձանագրել են, որ Հայաստանի հանքարդյունաբերական և պղնձաձուլական համայնքների բնակելի հողատարածքները աղտոտված են կապարով:

Գիտական տվյալները միանշանակ հաստատում են, որ ծխախոտի օգտագործումը վաղաժամ հաշմանդամության և մահվան առաջատար կանխարգելվող պատճառ է: