
Նոր կորոնավիրուսի Օմիկրոն տարատեսակը հաջողությամբ շրջանցում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները։ Պատճառը տարատեսակի խիստ փոփոխված կառուցվածքն է։ Մասնավորապես, Օմիկրոնի մակերեսային (spike) սպիտակուցը (հենց այս սպիտակուցի դեմ են աշխատում հակա-SARS-CoV2 հակամարմինները) պարունակում է ավելի քան 30 մուտացիաներ՝ համեմատած վիրուսի օրիգինալ շտամի հետ։ Սա Օմիկրոնին հնարավորություն է տալիս ավելի ամուր կպչել օրգանիզմի թիրախ բջիջներին՝ խուսափելով օրգանիզմի իմուն պաշտպանությունից և ավելի հեշտորեն թափանցելով բջիջներից ներս։
Ի լրումն Օմիկրոնի դեմ ունեցած արդյունավետության, պատվաստման խթանիչ դեղաչափերը մեծ ներուժ ունեն Քովիդ-19-ի դեմ պայքարում։
Ըստ կատարված հետազոտություններից մեկի՝ պատվաստման խթանիչ դեղաչափը նվազեցնում է Քովիդ-19-ով պայմանավորված մահերը 90%-ով՝ խթանիչ դեղաչափ չստացած մարդկանց շրջանում առկա մահացության համեմատ։ Մեկ այլ հետազոտության տվյալներ առաջարկում են, որ խթանիչ դեղաչափը ցուցաբերում է ավելի քանի 90% արդյունավետություն Քովիդ-19-ով հիվանդացությունից և հոսպիտալացումից պաշտպանելու հարցում՝ համեմատած երկու դեղաչափ պատվաստվելու կամ ընդհանրապես չպատվաստվելու հետ։
Սկզբնաղբյուրներ՝

