ՏԲ ծառայությունների որակի գնահատում՝ hամապարփակ զուգակցված մեթոդաբանությամբ

2020թ-ի հունվարին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ավետիսեան-Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի գիտաշխատողներ Նունե Տռուզյանը և համահեղինակներ Զ. Գրիգորյանը, Լ. Մուշեղյանը և Վ Պետրոսյանը, ինչպես նաև Բ. Քրեյփը Նազարբաևի անվան համալսարանից հրատարակել են հոդված «Տուբերկուլոզի հիվանդանոցային բուժման որակը բարձր հիվանդացությամբ և սակավ ռեսուրսներով պայմաններում. hամապարփակ զուգակցված մեթոդաբանությամբ գնահատում» վերնագրով: (“Quality of Inpatient Tuberculosis Health Care in High-Burden Resource-Limited Settings: Protocol for a Comprehensive Mixed Methods Assessment Study.”)

Հոդվածը, որը տպագրվել է միջազգային գիտական գրախոսվող JMIR Research Protocols ամսագրում, շեշտադրում է, որ ՏԲ բուժման որակը բարելավման կարիք ունի հատկապես ՏԲ բարձր հիվանդացություն և սակավ ռեսուրսներ ունեցող երկրներում:  Հեղինակները մշակել են գործիքներ ՏԲ ծառայությունների որակը համակարգված կերպով գնահատելու համար՝ հիմնվելով միջազգային չափորաշիչների և ուղեցույցների վրա:  Հետազոտությունն իրականացվել է հայկական բժշկական հիմնադրամի (The Armenian Medial Fund) ֆինանսական աջակցությամբ:

Հոդվածում ներկայացված մեթոդաբանությունը ներառում է որակական և քանակական մոտեցումների համադրում, որը թույլ է տալիս ուսումնասիրել բուժաշխատողների և անձնակազմի գործելաոճը, ՏԲ հիվանդների և նրանց ընտանիքի անդամների փորձառությունը բուժման ընթացքում, հաստատության կառուցվածքային պայմանները, ինչպես նաև ՏԲ ախտորոշման և բուժման գործելակերպերի համապատասխանությունը ներքին ընթացակարգերին, տեղական և միջազգային ուղեցույցներին և չափորոշիչներին: Կիրառելով միավորների աստիճանական համակարգը՝ ընտրված մեթոդաբանությունը օգնում է արդյունավետ կերպով վերհանել համակարգում առկա բացերը և գնահատել տրամադրվող բուժօգնության որակը:

Հոդվածում նկարագրվող մեթոդաբանությունը կարող է օգտակար լինել այլ երկրներում նմանատիպ գնահատումներ իրականացնելու համար՝ ներառյալ ամբուլատոր ՏԲ ծառայությունների գնահատումը: