Սերը ․․․ միշտ հաճելի բուրելն է։
Ինչպես սիրելու, այնպես էլ ծխելը դադարեցնելու բազում պատճառներ կան։ Փետրվարին օդում ամենուր սեր է, և մենք ցանկանում ենք հիշեցնել քեզ, թե ինչու է ծխելը դադարեցնելը սիրո դրսևորում քո և քո հարազատների հանդեպ։
Սերը քո մաշկի, մազերի և շորերի թարմ բույրն է ամբողջ օրվա ընթացքում՝ առանց ծխախոտի տհաճ հոտի։
Սերը ․․․ մոլորակի մասին հոգալն է
Այսօր սերը շրջակա միջավայրի մասին հոգալն է։ Կարևոր է մի ակնթարթ դադար տալ՝ վերագնահատելու մեր շրջակա միջավայրը, կենդանական աշխարհը և բնական ռեսուրսները։
Իսկ ինչպե՞ս հենց քեզ կարող է բնությունը ոգեշնչել թողնել ծխելը։
Սերը ․․․․ երիտասարդությունն ավելի երկար պահպանելն է
Այսօր սերը նուրբ հպումն է քո երիտասարդ մաշկին և տեսնելը, թե ինչպես է քո մարմինը տարիքն առնելուն զուգընթաց բնականոն փոփոխվում՝ վնասված ատամների, շնչառության և էներգիայի անկման փոխարեն: Ծխելը թողնելըկարող է մեծ ազդեցություն ունենալ քո արտաքինի վրա:
Սերը ․․․ սթրեսը առողջ կառավարելն է
Այսօր սերը խնդիրները հատ առ հատ լուծելն է։ Սերը մեր զգացմունքներն անկեղծ և բաց կերպով արտահայտել սովորելն է, որը կօգնի ստեղծել ամուր հարաբերություններ և առողջ կապեր՝ թաքնվելու, խուսափելու և ծխելու միջոցով կեղծ «թեթևացման» մեջ սփոփանք գտնելու փոխարեն։
Սերը ․․․ թարմ համեր և օգտակար կերակուրներ վայելելն է
Այսօր սերը համերի գունապնակը գնահատելն ու ավելի ախորժելի ընտրություններ կատարելն է։ Վայելի՛ր շոկոլադի կամ թխվածքի քաղցր համերը՝ ծխախոտի դառնահամի փոխարեն, որը, բացի այդ, նաև թունավորում է մարմինդ: Այսօր հիշի՛ր, թե որ ուտեստներն են ուրախացնում քեզ և փորձի՛ր փոխարինել ծխելու կեղծ «հաճույքի» պահերը ավելի առողջարար և օգտակար այլընտրանքներով։