Քովիդ-19-ի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափ

Նոր կորոնավիրուսի Օմիկրոն տարատեսակը հաջողությամբ շրջանցում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները։ Պատճառը տարատեսակի խիստ փոփոխված կառուցվածքն է։ Մասնավորապես, Օմիկրոնի մակերեսային (spike) սպիտակուցը (հենց այս սպիտակուցի դեմ են աշխատում հակա-SARS-CoV2 հակամարմինները) պարունակում է ավելի քան 30 մուտացիաներ՝ համեմատած վիրուսի օրիգինալ շտամի հետ։ Սա Օմիկրոնին հնարավորություն է տալիս ավելի ամուր կպչել օրգանիզմի թիրախ բջիջներին՝ խուսափելով օրգանիզմի իմուն պաշտպանությունից և ավելի հեշտորեն թափանցելով բջիջներից ներս։ 

 

 

Ի լրումն Օմիկրոնի դեմ ունեցած արդյունավետության, պատվաստման խթանիչ դեղաչափերը մեծ ներուժ ունեն Քովիդ-19-ի դեմ պայքարում։ Ըստ կատարված հետազոտություններից մեկի՝ պատվաստման խթանիչ դեղաչափը նվազեցնում է Քովիդ-19-ով պայմանավորված մահերը  90%-ով՝ խթանիչ դեղաչափ չստացած մարդկանց շրջանում առկա մահացության համեմատ։ Մեկ այլ հետազոտության տվյալներ առաջարկում են, որ խթանիչ դեղաչափը ցուցաբերում է ավելի քանի 90% արդյունավետություն Քովիդ-19-ով հիվանդացությունից և հոսպիտալացումից պաշտպանելու հարցում՝ համեմատած երկու դեղաչափ պատվաստվելու կամ ընդհանրապես չպատվաստվելու հետ։

 

 

 

 

 

 

 

Սկզբնաղբյուրներ՝

  1. https://www.nature.com/articles/s41577-022-00676-6.pdf
  2. https://www.nejm.org/doi/pdf/10.1056/NEJMoa2115624?articleTools=true
  3. https://www.nature.com/articles/s41591-022-01699-1_reference.pdf