Հայերեն նյութեր

Այս հարցին պատասխանելու համար կատարվել է հետհայաց լայնածավալ հետազոտություն Շվեդիայի բնակչության շրջանում՝ 2021 թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Այս 9 ամսվա ընթացքում հետազոտությունը հետևել է բնակչության լիովին (երկու դեղաչափով) պատվաստված և չպատվաստված, այլ հատկանիշներով միանման երկու խմբերի (842 974 մարդ՝ յուրաքանչյուրում) և գնահատել է 3 տիպի պատվաստանյութերի («Պֆայզեր», «Մոդերնա» և «Աստրազենեկա») արդյունավետությունը Քովիդ-19-ով վարակվելուց, ինչպես նաև՝ Քովիդ-19-ով պայմանավորված հոսպիտալացումից և մահից պաշտպանելու հարցում:

Ինֆորմացիոն ՌՆԹ-ի մասնիկները (ի-ՌՆԹ) հայտնաբերվել են 1960-ականների սկզբին։ Հետազոտությունները, թե ինչպես ի-ՌՆԹ-ի մասնիկները տեղափոխել բջջից ներս, արվել են դեռևս 1970-ականներին: Իսկ ինչու՞ պետք է 2020 թ.-ի Քովիդ-19-ի համավարակը տեղի ունենար, որպեսզի ի-ՌՆԹ պատվաստանյութերը հայտնվեին շուկայում:

Գրիպի առաջին ի-ՌՆԹ պատվաստանյութը մկների շրջանում փորձարկվել է 1990-ականներին, իսկ կատաղության առաջին ի-ՌՆԹ պատվաստանյութը մարդկանց շրջանում փորձարկվել է միայն երկու տասնյակ տարի անց: Ի՞նչ էր տեղին ունենում այդ ընթացքում:

Նոր կորոնավիրուսի Օմիկրոն տարատեսակը հաջողությամբ շրջանցում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները։ Պատճառը տարատեսակի խիստ փոփոխված կառուցվածքն է։ Մասնավորապես, Օմիկրոնի մակերեսային (spike) սպիտակուցը (հենց այս սպիտակուցի դեմ են աշխատում հակա-SARS-CoV2 հակամարմինները) պարունակում է ավելի քան 30 մուտացիաներ՝ համեմատած վիրուսի օրիգինալ շտամի հետ։ Սա Օմիկրոնին հնարավորություն է տալիս ավելի ամուր կպչել օրգանիզմի թիրախ բջիջներին՝ խուսափելով օրգանիզմի իմուն պաշտպանությունից և ավելի հեշտորեն թափանցելով բջիջներից ներս։

Հարկավոր է զգույշ լինել նոր կորոնավիրուսի Օմիկրոն տարատեսակի ծանրության մասին ենթադրություններ անելիս:

Հարավաֆրիկյան Հանրապետությում, որտեղ գրանցվել էին Օմիկրոնի առաջին դեպքերը, կատարված նախնական ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Օմիկրոնով վարակվելու դեպքում հիվանդությունը կարող է ունենալ ավելի թեթև ընթացք: Այս տարատեսակով վարակվելը կապվում է հոսպիտալացվելու կամ Քովիդ-19-ի ծանր ընթացք ունենալու ավելի նվազ ռիսկերի հետ՝ համեմատած Դելտա տարատեսակով վարակվելու հետ:

Քովիդ-19-ի դեմ պատվաստումն անվտանգ է բոլոր այն կանանց և նրանց զուգընկերների համար, ովքեր ներկայումս կամ ապագայում պլանավորում են հղիություն: Դեռևս չկա որևէ ապացույց այն մասին, որ Քովիդ-19-ի դեմ առկա պատվաստանյութերի բաղադրիչները կամ հետպատվաստումային հակամարմինները կարող են հանգեցնել անպտղության: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ կանայք Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութ ստանալուց հետո հղիացել են:

Կովիդ-19 դեմ պատվաստումները չունեն ապացուցված բացասական որևէ ազդեցություն սեռական և վերարտադրողական առողջության վրա, ցույց է տալիս մի շարք հետազոտությունների վերլուծությունը։ Պատվաստված անձանց տվյալների ուսումնասիրությունները փաստում են, որ արձանագրված բոլոր հետպատվաստումային կողմնակի դրսևորումները առնչություն չեն ունեցել էրեկտիլ կամ սեռական այլ ֆունկցիոնալ խանգարումների հետ։  Չկա որևէ ապացույց այն մասին, որ պատվաստումներն առաջացնում են անպտղություն տղամարդկանց կամ կանանց շրջանում, վնասում են ընկերքը կամ բերում վիժման:

Հայաստանի Հանրապետությունում բնակչության մեծ մասը հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական ծառայություններից օգտվելու համար դեռևս շարունակում է վճարել սեփական գրպանից։ Առողջության համապարփակ ծածկույթի (ԱՀԾ) համար վճարելու պատրաստակամությունը գնահատելու նպատակով Հայաստանի ամերիկյան համալսարանի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն՝ ձևավորելով ներկայացուցչական ընտրանք ՀՀ չափահաս բնակչությունից:
Հետազոտության հիմնական արդյունքներն են՝

Հարցման մասնակցիների 61%-ը նախընտրել է ԱՀԾ, 31%-ը՝ ներկա համակարգը, 4%-ը՝ դժվարացել է պատասխանել, իսկ 5%-ը՝ չի նախընտրել ոչ ԱՀԾ, ոչ էլ ներկա համակարգը:

Մասնակիցների շուրջ 73%-ը պատրաստակամություն են հայտնել վճարելու իրենց ամսական եկամտի 2-6%-ը ԱՀԾ-ից օգտվելու համար, 9%-ը նշել են, որ պատրաստ չեն վճարելու, իսկ մոտ 13%-ը դժվարացել են պատասխանել այդ հարցին։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման  կենտրոնի Կարօ Մեղրիկեան աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը՝ Լայընս Քլաբ  միջազգային հիմնադրամի (ԼԿՄՀ) աջակցությամբ, 2018թ.-ի սեպտեմբերից մինչև 2020թ.-ի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ազգային համաճարակաբանական հետազոտություն Հայաստանում՝ 50 և բարձր տարիքի անձանց շրջանում, կիրառելով խուսափելի կուրության արագ գնահատման (ԽԿԱԳ) մեթոդաբանությունը։ ԽԿԱԳ ազգային հետազոտության հիմնական նպատակներն են եղել՝ 1) ուսումնասիրել ակնաբուժական խնդիրների տարածվածությունը և դրանց հիմնական պատճառները, տեսողության կորուստի տարածվածությունը կատարակտի և աչքի այլ հիվանդությունների պատճառով՝ Հայաստանի 50 և բարձր տարիքի անձանց  շրջանում; 2) գնահատել հանրային առողջապահական նորարարական մոդելի արդյունավետությունը 2003-4թ.-ից մինչև 2019թ. ընկած ժամանակահատվածում, որն իրագործվել է Գեղարքունիքի մարզում՝ 2003–2008թթ.-ին ԼԿՄՀ դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ` տրամադրելով կատարակտի որակյալ վիրահատական ծառայություններ Գեղարքունիքի և հարակից մարզերի բնակչությանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջապահության ֆակուլտետի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների զարգացման և հետազոտման կենտրոնի գիտաշխատողներ Վարդուհի Հայրումյանը (MPH ‘16) և Ժաննա Սարգսյանը (MPH ‘18) վերջերս համահեղինակել են «Ծխողների և չծխողների շրջանում ծխախոտի ծխից ազատ քաղաքականությունների և այդպիսի քաղաքականություններին կողմ և դեմ ուղերձների ընկալումը Հայաստանում և Վրաստանում» (“Smokers’ and Nonsmokers’ Receptivity to Smoke-Free Policies and Pro- and Anti-Policy Messaging in Armenia and Georgia”) վերնագրով հոդված International Journal of Environmental Research and Public Health (թարգ․՝ Բնապահպանական հետազոտությունների և հանրային առողջության միջազգային պարբերական) գիտական պարբերականում։ Պարբերականը միջդիսցիպլինար, միջազգային, գրախոսվող գիտական պարբերական է, որը տպագրվում է առցանց ամսական երկու անգամ։

2019թ. հունիսին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի գիտաշխատողներ Անահիտ Դեմիրճյանը և Ծովինար Մելքոմ Մելքոմյանը հրատարակել են «Կրծքով ճիշտ սնուցման հիմնական խոչընդոտները Հայաստանում. որակական հետազոտություն» (Main barriers to optimal breastfeeding practices in Armenia: A qualitative study) խորագրով հոդված՝ «Journal of Human Lactation» («Մարդու կաթնարտադրության ամսագիր») միջազգային գրախոսվող պարբերականում, որը կրծքով կերակրման խորհրդատվության միջազգային միության պաշտոնական ամսագիրն է:

2020թ-ի հունվարին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ավետիսեան-Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի գիտաշխատողներ Նունե Տռուզյանը և համահեղինակներ Զ. Գրիգորյանը, Լ. Մուշեղյանը և Վ Պետրոսյանը, ինչպես նաև Բ. Քրեյփը Նազարբաևի անվան համալսարանից հրատարակել են հոդված «Տուբերկուլոզի հիվանդանոցային բուժման որակը բարձր հիվանդացությամբ և սակավ ռեսուրսներով պայմաններում. hամապարփակ զուգակցված մեթոդաբանությամբ գնահատում» վերնագրով: (“Quality of Inpatient Tuberculosis Health Care in High-Burden Resource-Limited Settings: Protocol for a Comprehensive Mixed Methods Assessment Study.”)

2019թ. հունիսին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ավետինեան-Օնանեան հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերինե Սահակյանը և համահեղինակներ Վ. Պետրոսյանը ՀԱՀ-ից և Լ. Աբրահամյանը ՀԱՀ-ից և Տորոնտոյի համալսարանից  հրատարակել են «Շաքարային դիաբետ և թոքային տուբերկուլոզի բուժման ելքեր. կոհորտային հետազոտություն» վերնագրով հոդվածը (Diabetes Mellitus and Treatment Outcomes of Pulmonary Tuberculosis: A Cohort Study):

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջապահության ֆակուլտետր վերջերս հրատարակել է «Ծխախոտային կախվածության բուժման արգելքները բժիշկների տեսանկյունից. խառը մեթոդով հետազոտություն` առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների շրջանում» վերնագրով հոդված «Առաջնային բուժօգնության հետազոտություն և զարգացում» (Primary Health Care Research & Development) գիտական պարբերականում: Պարբերականը տպագրում է հանրային առողջապահության մասին գիտական, գործնական և փիլիսոփայական հոդվածներ աշխարհի տարբեր երկրներից:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի (ՀԱՖ) շրջանավարտներ Մերի Թադևոսյանը և Աննա Ղազարյանը հրատարակել են “Factors contributing to rapidly increasing rates of cesarean section in Armenia: a partially mixed concurrent quantitative-qualitative equal status study” [«Կեսարյան հատման ցուցանիշի արագ աճին նպաստող գործոնները Հայաստանում. մասնակիորեն միախառնված, համաժամանակյա քանակական-որակական հավասարազոր հետազոտություն»] վերնագրով հոդվածը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեանի անվան Հանրային առողջապահության ֆակուլտետր (ՀԱՖ) վերջերս հրատարակել է «Հետտրավմատիկ սթրեսը Հայաստանի 1988թ. Սպիտակի երկրաշարժից 23 տարի անց» վերնագրված հոդված` “Journal of Traumatic Stress” ամսագրում, որը բարձրակարգ, գրախոսվող գիտական պարբերականներից մեկն է տրավմատիկ ստրեսի ասպարեզում:

ՀԱՀ Թրփանճեան Հանրային Առողջապահության ֆակուլտետի Կարո Մեղրիկյանի անվան կանխարգելիչ ակնաբուժության ինստիտուտը հրատարակել է «Տեսողության հետ կապված կյանքի որակը և դրա վրա ազդող գործոնները Արցախի չափահաս բնակչության շրջանում» վերնագրով հոդվածը Հանրային Առողջապահություն միջազգային գիտական ամսագրում:

ՀԱՀ Հանրային Առողջապահության ֆակուլտետի շրջանավարտ (2013թ․) Մհեր Բեգլարյանը հրատարակել է «Տեխնոլոգիայի ընդունելիության եռաբևեռ մոդելի մշակումը․ Առողջապահական գրանցումների էլեկտրոնային համակարգը հիվանդանոցում աշխատող բժիշկների տեսանկյունից» վերնագրով հոդված Բժշկական ինֆորմատիակայի միջազգային ամսագրում։ Հոդվածը հիմնված է իր մագիստրոսական թեզի վրա։

Արդյունքների վրա հիմնված ֆինանսավորումն (ԱՀՖ) ինտեգրվել է Հայաստանի առողջապահության ֆինանսավորման ազգային համակարգի մեջ և ընդգրկում է երկրում առկա բոլոր առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները: ԱՀՖ ներդրումը բերեց ԱԱՊ ծառայությունների օգտագործման նշանակալի աճի և ԱԱՊ բուժաշխատողների կատարողականի բարելավման: Այս հոդվածը նկարագրում է 2000-2015 թթ. ընթացքում Հայաստանում ԱՀՖ-ի բարեհաջող կիրառումը ազգային մակարդակով ու դրա ինտեգրումը ԱԱՊ համակարգում՝ հիմնվելով գրականության և փաստաթղթերի ուսումնասիրության, հիմնական տեղեկատուների հետ խորացված հարցազրույցների և խմբային քննարկումների արդյունքների վրա:

Երակային խոցերը հիվանդների համար հանդիսանում են  հոգեբանական և ֆինանսական ծանր բեռ. դրանք առաջացնում են ցավ, շարժունակության սահմանափակում, դեպրեսիա: Հետազոտության նպատակն էր՝ բացահայտել Հայաստանում երակների վարիկոզ լայնացում ունեցող հիվանդների մոտ ռիսկային այն գործոնները, որոնք մեծացնում են երակային խոցերի առաջացման հավանականությունը:

Երեխաների շփումը կապարի հետ ունի նյարդաբանական հետևանքների առաջացման էական ռիսկ: Արդեն գոյություն ունեցող ուսումնասիրություններն արձանագրել են, որ Հայաստանի հանքարդյունաբերական և պղնձաձուլական համայնքների բնակելի հողատարածքները աղտոտված են կապարով:

Գիտական տվյալները միանշանակ հաստատում են, որ ծխախոտի օգտագործումը վաղաժամ հաշմանդամության և մահվան առաջատար կանխարգելվող պատճառ է: